ԼՈՒՐԵՐ: Հիշատակումներ
Ռաֆայել Պարույրի Ստամբոլցյանի հիշատակին
Վախճանվեց ականավոր սրտաբան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊԲՀ նախկին ռեկտոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռաֆայել Պարույրի Ստամբոլցյանը:
Ռ.Պ. Ստամբոլցյանը ծնվել է 1922-ին Երևանում: Վաղ հասակից զրկվել է ծնողներից, ապրել է ազգականների մոտ:
1940 թ. ընդունվել է Երևանի բժշկական ինստիտուտի բուժական-պրոֆիլակտիկ ֆակուլտետը: Հայրենական պատերազմի հենց առաջին տարում` 1942 թվականին Ռ. Ստամբոլցյանն ընդհատում է ուսումը և կամավոր մեկնում գործող բանակ: Ծանր հիվանդության պատճառով նա զորացրվում է և շարունակում ուսումը: 1946 թ. ավարտում է ինստիտուտը և նշանակվում աշխատանքի Ռ. Ն. Գյանջեցյանի ղեկավարած հոսպիտալ թերապիայի ամբիոնում` որպես կլինիկական օրդինատոր:
1948 թվականին գործուղվել է Մոսկվա` Բոտկինի անվան կլինիկա, որտեղ Մ. Ս. Վովսիի ղեկավարությամբ Ս. Բ. Բրաունի մոտ մասնագիտացել է կլինիկական էլեկտրասրտագրության ուղղությամբ: Վերադառնալով Հայաստան` նա ձեռնամուխ է լինում հիմնադրելու առաջին էլեկտրասրտագրական լաբորատորիան և շատ կարճ ժամանակահատվածում պատրաստում է ավելի քան 100 մասնագետ` չափազանց կարևոր այդ բնագավառի համար: Լ. Ա. Հովհաննիսյանի անվան սրտաբանական ինստիտուտի հիմնադրման տարիներին Ռ. Ստամբոլցյանը հասարակական հիմունքներով կազմակերպում է սրտաբան-մասնագետների պատրաստման ծառայություն` միաժամանակ զբաղվելով գիտական ակտիվ աշխատանքով:
Պրոֆեսոր Գյանջեցյանի թերապիայի դպրոցի ավանդույթների շարունակողն ու կատարելագործողը եղավ Ռ.Պ. Ստամբոլցյանը: Նրա վաղ շրջանի գիտական աշխատանքները վերաբերում են քնաբուժությանը: Նա մշակել է դեղորայքային քնի արդյունավետությունը բարձրացնող տարբերակիչ մեթոդ, ինչպես նաև ստեղծել է էլեկտրաքնի ինքնատիպ սարք` տեխնիկայի բնագավառի աշխատողների համագործակցությամբ: Այս թեմայով 1952 թ. պաշտպանել է թեկնածուական թեզ, իսկ 1953 թ. պրոֆեսոր Գյանջեցյանի հետ համատեղ հրատարակում է «Խոցային հիվանդությունը քնով բուժելու մեթոդիկայի մասին» մենագրությունը: Ռ. Պ. Ստամբոլցյանի հետագա գիտական գործունեությունը վերաբերում է սրտաբանությանը:
1957 թ. առաջին անգամ մայրենի լեզվով լույս է տեսնում նրա «Օգնություն էլեկտրասրտագրություն ուսումնասիրողներին» ձեռնարկը, որը մեծ նշանակություն ունեցավ հայ բժիշկների համար` այս մեթոդին ծանոթացնելու գործում:
Սրտի իշեմիկ հիվանդության ախտորոշման և բուժման համակողմանի ուսումնասիրություններին են նվիրված պրոֆ. Ստամբոլցյանի գիտական աշխատանքների ստվար մասը:
1962 թ. նա առաջինը իր սերնդակից բժիշկ-մասնագետների մեջ պաշտպանում է դոկտորական ատենախոսություն և հրատարակում «Կորոնար անբավարարության պաթոգենետիկ բուժման մասին» մենագրությունը, որտեղ առաջարկում է պսակային անբավարարության սեդատիվ բուժման ուրույն մեթոդը:
1965 թ. Ռ. Պ. Ստամբոլցյանն առաջարկում է էլեկտրասրտագրի քանակական վերլուծության իր ուրույն ինտեգրալ մեթոդը, որը նոր հնարավորություններ ու հեռանկարներ է ստեղծում սրտաբանության հետագա զարգացման համար:
Ակադեմիկոս Ստամբոլցյանի ջանքերով Երևանի տեխնոլոգիական միկրոէլեկտրոնիկայի գիտահետազոտական ինստիտուտում կազմակերպվել է բժշկական էլեկտրոնիկայի բաժին, որտեղ ստեղծվել են սրտի գործունեությանը հետևող նոր սարքեր ու համակարգեր:
Պրոֆ. Ռ. Ստամբոլցյանի` «Կլինիկական էլեկտրասրտագրություն» դասագիրքը (1978 թ., հայերեն) 1980 թ. արժանացել է Հայկական ՍՍՀ պետական մրցանակի: Նրան շնորհվել է ՀՍՍՀ գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչում:
Գիտամանկավարժական գործունեությանը զուգընթաց` ակադեմիկոս Ռ. Ստամբոլյանը նաև գիտության կազմակերպիչ էր. 1966-68 թթ. նա նշանակվում է Երևանի բժշկական ինստիտուտի ռեկտոր, ում եռանդուն ջանքերով իրականացվում է ինստիտուտի երկու մասնաշենքերի շինարարությունը, ինչի շնորհիվ ինստիտուտի շենքային հնարավորությունները մեծանում են:
1970 թ. Ռ. Ստամբոլցյանը հիմնադրում է ներքին հիվանդությունների սուբօրդինատորների նոր ամբիոնը, իսկ 1980 թ. այն վերակազմավորվում է որպես ներքին հիվանդությունների թիվ 2 ամբիոն: Նրա հետևողական և նպատակասլաց աշխատանքի շնորհիվ նորակառույց Հանրապետական հիվանդանոցում ստեղծվում է հանրապետությունում առաջին մասնագիտացված սրտաբանական կլինիկան` սրտամկանի ինֆարկտի ինտենսիվ հսկողության բաժանմունքով:
1971 թ. Ռաֆայել Պարույրի Ստամբոլցյանն ընտրվում է ՀՍՍՀ ԳԱ թղթակից անդամ, իսկ 1994 թ.` ակադեմիկոս: Նրա ղեկավարությամբ պաշտպանվել են քսանհինգ թեկնածուական և երկու դոկտորական ատենախոսություններ: Նա երեք մենագրության և չորս դասագրքի, 200-ի հասնող գիտական հոդվածների հեղինակ է, որոնք տպագրվել են հայրենիքում և արտերկրներում` տարբեր լեզուներով: Ռաֆայել Ստամբոլցյանը նաև ութ գյուտի հեղինակ է:
Նրա վաստակն ու ծառայությունները գնահատվել են շքանշաններով, մեդալներով և պատվոգրերով:
Ակադեմիկոս Ռաֆայել Ստամբոլցյանի պայծառ հիշատակը միշտ կմնա նրա գործընկերների և սաների սրտերում:
Կարդացեք նաև
Կյանքից հեռացավ մեծանուն պրոֆեսոր, կենսաբանական գիտությունների դոկտոր, ՌԴ Բժշկական գիտությունների ակադեմիայի պատվավոր դոկտոր, ՀՀ Առողջապահության ազգային ինստիտուտի համաճարակաբանության ամբիոնի վարիչ...
ՀՀ ԱՆ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի անձնակազմը խորը վշտով հայտնում է պրոֆեսոր Սամվել Կարապետի Քարամյանի անժամանակ մահվան բոթը...
ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը ցավակցական ուղերձ է հղել Պավել Պետրոսի Անանիկյանի մահվան կապակցությամբ, որում մասնավորապես նշվում է...
Առողջապահության նախարարությունը մեծ ափսոսանքով հայտնում է, որ սեպտեմբերի 10-ին վախճանվել է հայ բժշկագիտության զարգացման գործում մեծ ավանդ ունեցող նյարդավիրաբույժ, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ...
Երկարատև հիվանդությունից հետո մահացել է բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արա Աշոտի Տեր-Գրիգորյանը...
ՀՀ առողջապահության նախարարությունը ցավով տեղեկացավ անվանի մանկաբույժ, բժշակական գիտությունների թեկնածու Վադիմ Կարպի Թևոսյանի մահվան մասին։ Անվանի բժիշկը ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանը...
ՀՀ առողջապահության նախարարությունը խորապես ցավում է անվանի վիրաբույժ Ալֆրեդ Արմենակի Մկրտչյանի մահվան կապակցությամբ:
Ալֆրեդ Մկրտչյանը ծնվել է 1935 թվականին Գյումրիում: 1958թ. ավարտել է Երևանի...
Ամերիկյան Մերիլենդ նահանգի Բեթեսդա քաղաքում 83 տարեկան հասակում վախճանվել է ԱՄՆ առողջապահության ազգային ինստիտուտների վարակաբան, բժշկական գիտությունների դոկտոր...
ՀՀ առողջապահության նախարարության անձնակազմն իր խորին ցավակցություններն է հայտնում ՀՀ ԱՆ Բ.Ա.Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի գլխավոր բժիշկ, բժշկական գիտությունների թեկնածու...
ՀՀ առողջապահության նախարարության ողջ անձնակազմը խորապես ցավակցում է հանրապետության վաստակավոր բժիշկ, առողջապահության կազմակերպիչ Ստեփան Դիլանյանի մահվան կապակցությամբ...
Հոգեբուժական համաշխարհային միտքը, Իրանի գիտությունը և իրանահայ համայնքը անդառնալի կորուստ կրեց: 2009 թ. նոյեմբերի 12-ի առավոտյան կյանքի 86-րդ տարում վախճանվեց իրանահայ անվանի գիտնական, հոգեբույժ, բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր...
Հայաստանի Հանրապետության առողջապահության համակարգը ծանր կորուստ կրեց: Կյանքի 66 տարում վախճանվեց ՀՀ և Երևան քաղաքի գլխավոր նյարդավիրաբույժ, ՀՀ ԱՆ ԱԱԻ նյարդավիրաբուժության...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն